ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,542.8[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․2%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 1,581.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 1,094.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 38%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 468.6[1] մլն կՎտ ժամ։
[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 131.3 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 120.1 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է: