Բաժին. Տնտեսական

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Այսօր` մարտի 5-ին,  ՀՀ կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող՝ մոտ 14,2 հազ. քմ մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի նախատեսված աճուրդ-վաճառքը չի կայացել` գնորդի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում են ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունից:

Միևնույն ժամանակ, սակայն, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերության առաջարկը մնում է ուժի մեջ: «Տանգո» ընկերությունը ԱԳՆ շենքի համար առաջարկել էր 51,2 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին գործադիրը որոշում էր ընդունել և ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքում գտնվող մոտ 14.5 հազար քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով։  

Կառավարության ոլոշմամբ՝ նշված գույքի համար մեկնարկային գին է սահմանվել ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։ Վաճառքի գնի 70 տոկոսը վճարվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե։

Share