Բաժին. Տնտեսական

2024թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 4․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,414.2 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․8%-ով։

Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։

2019-ին արձանագրվել է աճ 7.2%, արտադրվել է 33,874 մլն հատ սիգարետ։ 2018-ին ևս սիգարետների արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017-ին գրանցված աճը կազմել է 19.9%, և արտադրվել է 28,476.6 մլն հատ սիգարետ։ 2016-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015-ին արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013-ին՝ 7,730 մլն, 2012-ին՝ 6,155 մլն, 2011-ին՝ 3,361 մլն:

Share