ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,980.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 25%-ով և կազմել 67,369.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 3․5%-ով և կազմել 870.4 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 6․6%-ով և կազմել 2,854.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․3%-ով՝ կազմելով 3,707.5 տոննա։