Բաժին. Տնտեսական

2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 7․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,451.9 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 7․5%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 5.1%-ով և կազմել 6,379.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33%-ով և կազմել 901.5 տոննա։

Share