Բաժին. Տնտեսական

ԿԱՐԵՎՈՐ, ԲԱՅՑ ՈՉ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔ

Այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Բացելով նիստը` վարչապետն անդրադարձել է զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցին և զեկույցի հիման վրա կազմված վարկանիշին: Նշենք, որ վարկանիշում մեր երկիրն իր դիրքը բարելավել է 11 կետով և հայտնվել 79-րդ հորիզոնականում։  

Այս կապակցությամբ վարչապետն ընդգծել է, որ կարևոր է 11 կետով դիրքի բարելավումը, սակայն դեռևս մեծ անելիքներ կան:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է վերլուծել զեկույցը և ներկայացնել մեր երկրի ուժեղ և թույլ կողմերը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել՝ մեր երկրի դիրքերն առավել բարելավելու համար:

Share