Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ Ինչպես այսօր՝ մարտի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ այս փաստաթուղթը կարևոր է և ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։ 

Միևնույն ժամանակ, գործադիրը հաստատել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում ու պարզեցվում են նշված տարածքներում կառուցապատման գործառույթները:

Բացի այդ, հավանության է արժանացել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգին և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։

Share