Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՀՆԱ-Ի 3.6% ԱՃ

2012 թվականին Ավստրալիան գրանցել է 3,6% տնտեսական աճ: Աճի ցուցանիշն առավելագույնն է՝  վերջին հինգ տարվա կտրվածքով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին անգամ Ավստրալիան զգալի տնտեսական աճ գրանցել էր 2007 թվականին (4,7%):

Նշենք նաև, որ ըստ վերանայված տվյալների՝ նախորդ տարվա վերջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Ավստրալիայի տնտեսությունն աճել է 0,6%-ով: Հաշվետու եռամսյակում պետական ծախսերն աճել են 24,6%-ով, իսկ արտահանումը գրանցել է 3,3% աճ:

Share