ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2024թ.-ի հունվար-հունիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 7,439.1 հազար տոննա: 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 16.8%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 57.9%-ով և կազմել է 576.7 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 163.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 302.0 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 111.1 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023թ.-ի հունվար-հունիսի համեմատ նվազել է 9.6%-ով և կազմել է 5,872.2 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 426.4 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 1,911.9 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,533.9 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 13.8%-ով և կազմել է 17.3 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 10.3 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 7.0 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.2%-ով և կազմել է 972.9 հազար տոննա: