Բաժին. Տնտեսական

2024թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանյան 69,165 կազմակերպությունում գրանցված է 757,709 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանում գործել է 69,165 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 757,709, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 276,889 ՀՀ դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 58,138 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 145,647 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 134,875 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 8,680 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12․5%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 182,456 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 24%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 21 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 229,569 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2,020 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 3%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 189,750 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 25%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 94 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 281,918 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 327 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0․5%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 239,856 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 32%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 734 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 395,142 դրամ։

Պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող պետական կազմակերպությունների թիվը 3,679 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 215,756։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 211,735 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 448 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 2,440 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 1%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 5 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 140,256 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2,237 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 61%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 60,638 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 28%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 27 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 143,537 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 890 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 24%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 77,395 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 36%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 87 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 186,543 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 104 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 3 %-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 75,283 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 35%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 724 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 294,883 դրամ։

Ոչ Պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող ոչ պետական կազմակերպությունների թիվը 65,486 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 541,953։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 302,828 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,690 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 88%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 143,207 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 26%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 134,784 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 6,443 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 10%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 121,818 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 23%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 19 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 272,393 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 1,130 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 1․7%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 112,355 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 21%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 99 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 347,616 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 223 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0․3%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 164,573 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 30%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 738 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 441,005 դրամ։

Share