Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲԱՆԿԸ ԾԱԽՍԵԼ Է 199 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականին Շվեյցարիայի ազգային բանկը ծախսել է շուրջ 188 մլրդ ֆրանկ (199 մլրդ ԱՄՆ դոլար), որպեսզի ազգային արժույթի փոխարժեքը պահպանի մեկ եվրոյի դիմաց 1,2 ֆրանկ մակարդակից բարձր: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ ընդգծելով, որ Շվեյցարիայի բանկը, ֆրանկ/եվրո հարաբերակցության համար ընտրելով մեկ եվրոյի դիմաց 1,2 ֆրանկ նվազագույն մակարդակը, կարողացել է նպաստել նրան, որ հաշվետու տարում երկիրը խուսափի տնտեսական անկումից:

Ազգային արժույթի փոխարժեքի պահպանման համար Շվեյցարիայի բանկը հաշվետու տարվա ընթացքում մեծացրել է իր գործընկերների շրջանակը և նրանցից գնել արտարժույթ:

Նշենք, որ 2011 թվականին ազգային արժույթի փոխարժեքի պահպանման համար Շվեյցարիայի ազգային բանկը ծախսել էր 17,8  մլրդ ֆրանկ:

2012 թվականի արդյունքներով Շվեյցարիայի ազգային բանկի շահույթը կրճատվել է շուրջ 2  անգամ և կազմել 6,9 մլրդ ֆրանկ:

Share