Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՓՈՐՁԱՐԿՎԱԾ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՎԱՃԱՌՔԸ

Եվրամիությունում արդեն ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ ԵՄ ամբողջ տարածքում բացարձակապես արգելվում է վաճառել կենդանիների վրա փորձարկված կոսմետիկա: Արգելքը տարածվում է ոչ միայն ԵՄ անդամ երկրներում, այլև ԵՄ սահմաններից դուրս արտադրված կոսմետիկ ապրանքների վրա:

Հիշեցնենք, որ օրենքը ներդրվել է աստիճանաբար՝ մի քանի տարիների ընթացքում, հնարավորություն տալով կոսմետիկա արտադրող եվրոպական ընկերություններին մշակել արտադրանքի փորձարկման նոր, այլընտրանքային մեթոդներ:

Share