Բաժին. Տնտեսական

ՍԲԵՐԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ CITIGROUP-Ի ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ

Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Denizbank-ը,  մեկնարկել է բանակցություններ՝  ամերիկյան Citigroup բանկի թուրքական բիզնեսի գնման շուրջ: Սպասվում է, որ գործարքը կկայանա մեկ ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերին ռուսական Սբերբանկը գնել էր ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի թուրքական մասնաճյուղի բաժնետոմսերի  99,85%-ը: Գործարքի նախնական արժեքը կազմել էր 2,79 մլրդ եվրո: 

Dexia-ն հիմնադրվել է 1996 թվականին` բելգիական Credit Communal և ֆրանսիական Credit Locale բանկերի միավորման ճանապարհով: Ճգնաժամային 2008-2009 թվականներին բանկը 6,4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնություն էր ստացել Ֆրանսիայից, Բելգիայից և Լյուքսեմբուրգից:

Share