Բաժին. Տնտեսական

PHILIPS-Ը ՄԵԾԱՑՐԵԼ Է «ԿԱՆԱՉ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Royal Philips Electronics ընկերությունն իր «կանաչ» արտադրատեսակների վաճառքի ծավալը մեծացրել է՝ հասցնելով 11,3 միլիարդ եվրոյի, ինչը կազմում է ընկերության ընդհանուր վաճառքի ծավալների 45%-ը: Այս ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը հաջողությամբ իրագործում է իր EcoVision կայուն զարգացան ծրագիրը, և մինչև 2015 թվականը Philips-ի բիզնեսի բոլոր ուղղություններում կկիրռավեն «կանաչ» տեխնոլոգիաներ:

2012 թվականին Philips ընկերությունը EcoVision ծրագրում ներդրել է շուրջ 569 մլն եվրո և նախատեսում է այս ներդրումների ծավալն ընդլայնել և մինչև 2015 թվականը հասցնել 2 միլիարդ եվրոյի: Ներդրումները հիմնականում կատարվել են «լուսային որոշումներ» ծրագրի մեջ:

Eco ապրանքատեսակների վաճառքի մեջ ամենամեծ աճը գրանցել է առողջապահության ոլորտը` 36%:

Իր ապրանքատեսակների արտադրության մեջ ընկերությունը հրաժարվել է որոշ ոչ մաքուր և թունավոր նյութերի օգտագործումից:

Share