Բաժին. Տնտեսական

2025Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԿԱԶՄԻ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 36%-Ը

2016 թվականին մեր երկրում նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին աշխատավարձին կկազմի 36.5 տոկոս և կպահպանվի այդ մակարդակում մինչև 2025 թվականը: Այս մասին նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագծում:

Նշենք, որ 2011 թվականին նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին աշխատավարձին կազմել էր 28.2 տոկոս:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ նվազագույն աշխատավարձը 2017թ. կազմելու է աղքատության վերին շեմի 150 տոկոսը, իսկ 2025թ.՝ 260 տոկոսը՝ 2011 թվականի 93 տոկոսի համեմատ։

Share