Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է 2013Թ. «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ՀՀ սփյուռքի նախարարութունում կայացել  Սփյուռքի երիտասարդների 2013թ. «Արի տուն» ծրագրի իրականացման աշխատանքային խմբի առաջին նիստը:

Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և մարզերի հետ «Արի տուն» 2013թ. ծրագրում հյուրընկալ ընտանիքների ներգրավման նպատակով տարվող աշխատանքները, ծրագրի կազմակերպման հարցում դպրոցների հետ համագործակցության հարցեր: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչների հավաք՝ հետագա անելիքների մանրամասները քննարկելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Արի տուն» ծրագրի նոր կայքի (www.aritun.am) գործարկման, Սփյուռքի հայկական տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման, ծրագրի օրակարգի, մասնակիցներին սննդով, բուժօգնությամբ ապահովելու, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական գրքույկների պատրաստման և այլ կազմակերպական հարցեր:

«Արի տուն» 2013թ. ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փետրվարի 21-ին. մասնակցության հայտադիմումները ուղարկվել են Սփյուռքի հայկական համայնքներ:

Ակնկալվում է, որ այս տարի Հայաստան կայցելի մինչև 900 սփյուռքահայ երիտասարդ։

Share