ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սև ցուցակում է ներառել 123 արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ 64-ը ռուսական, որոնցից մեկը գրանցված է Ղրիմում, 42-ը՝ չինական։ Այս մասին ասված է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի՝ Դաշնային ռեգիստրում տեղադրված ծանուցման մեջ:
Ինչպես հետևում է ԱՄՆ Առևտրի նախարարության մաս կազմող Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի զեկույցից, սև ցուցակում ընդգրկված 48 ռուսական իրավաբանական անձինք, իբրև, «ռազմական արտադրանքի սպառողներ» են Ռուսաստանից և Բելառուսից: Ռուսական 6 իրավաբանական անձ ընդգրկված է ցանկում, իբր «ռուսական անօդաչու թռչող սարքերի արտադրության ծրագրի շրջանակներում կապերի, մատակարարումների կամ համագործակցության համար»: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունից մի քանի ընկերություններ հայտնվել են ԱՄՆ-ի առևտրի նախարարության սև ցուցակում՝ իբրև «Ռուսաստանին ամերիկյան ծագման զգայուն տեխնոլոգիաներ մատակարարելու համար»: Ցուցակում ընդգրկված է նաև մեկ ընկերություն Ղրիմից:
Սև ցուցակում են նաև Չինաստանի ընկերությունները՝ Ռուսաստանի Դաշնություն ամերիկյան տեխնոլոգիաների և այլ «զգայուն ապրանքների» մատակարարմանը մասնակցելու համար: Բացի այդ, ցուցակում ընդգրկված է 11 իրանական ընկերություն: Այդ ձեռնարկություններն էլ, իբրև, նպաստել են Իրանին ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարմանը, որոնք Ռուսաստանի Դաշնությանն անհրաժեշտ են ռազմական գործողություններ իրականացնելու համար: