Բաժին. Տնտեսական

IBM-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԵՆ ՆՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՆԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Երեկ Նյու-Յորքյան ֆոնդային բորսայում գրանցվել է IBM ընկերության արժեթղթերի գների բացառիկ աճ: Առևտրային շրջանի արդյունքում ընկերության արժեթղթերի գինն աճել է 0,7%-ով և կազմել 212.06 ԱՄՆ դոլար: Արդյունքում, ընկերության կապիտալիզացիան հասել է 236.3 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Ներդրողների խոսքով, արժեթղթերի գնի աճը կապված է ընկերության կողմից մեկնարկած նոր ծրագրի հետ, որի համաձայն` ընկերությունն իր արտադրությունը կկենտրոնացնի այն ոլորտներում, որտեղից կակնկալվի մեծ շահույթ:

Share