Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿՍԱՀՄԱՆՎԻ ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Եվրահանձնաժողովը պատրաստ է Պորտուգալիային առաջարկել ևս մեկ տարի՝ նպատակային ցուցանիշներին հասնելու համար: Նշենք, որ միջազգային վարկատուների կողմից տրամադրված ֆինանսական աջակցության դիմաց Պորտուգալիան ստանձնել է մի շարք պարտավորություններ՝ բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը Պորտուգալիայի ֆինանսական խնդիրների լուծման համար հաստատել են 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության փաթեթ:

Այժմ Պորտուգալիայում գործազրկության մակարդակը կազմում է մոտ 17%:

Ընթացիկ տարվա համար կանխատեսվում է Պորտուգալիայի տնտեսության 1% անկում:

2012 թվականին Պորտուգալիայի տնտեսության անկումը կազմել էր 3,2%:

Share