Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 3.7%

2013 թվականի արդյունքներով Ֆրանսիայի պետական բյուջեի պակասուրդը կկազմի 3,7%: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Այսպիսով, երկրի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է, որ այս տարի ևս չի հաջողվի բյուջեի պակասուրդը հասցնել «ցանկալի» 3%-ին:

Նշենք, որ 2011 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել էր շուրջ 5%, 2012 թվականին՝ 4,5%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը խոստացել էր ընթացիկ տարում խուսափել տնտեսող քաղաքականության առավել խստացումից: Սպասվում է, որ այս տարի երկրում չեն բարձրացվի հարկերը, և չեն իրականացվի բյուջեի ծախսերի կրճատումներ:

2012 թվականին չորրորդ եռամսյակի արդյունքներով Ֆրանսիայի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, կրճատվել էր 0,3%-ով:

2013 թվականի հունվարին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել էր վերջին շուրջ 16 տարվա կտրվածքով իր առավելագույն մակարդակին՝ կազմելով 3,17 մլն մարդ:

Share