Բաժին. Տնտեսական

RENAULT-Ն ՈՐՈՇԵՑ ՉՀԵՌԱՆԱԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

Ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը հայտարարել է, որ ոչ միայն հրաժարվում է Ֆրանսիայում տեղակայված գործարանը փակելու մտադրությունից, այլև նախատեսում է իրականցնել շուրջ 1,1 մլրդ եվրոյի ներդրում՝ երկրում ավտոարտադրության ծավալներն ընդլայնելու նպատակով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ ընդգծելով, որ իր այս քայլով Renault-ն վերջ է դրել վերջին ժամանակահատվածում երկրում ծագած ամենամեծ ու աղմկահարույց «աշխատանքային կոնֆլիկտին»:

Միևնույն ժամանակ, սակայն, սպասվում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Renault-ն կկրճատի 7,5 հազար աշխատատեղ: Բացի այդ, ընկերության գործարանում աշխատանքային օրվա տևողությունը կերկարի, իսկ աշխատավարձը կմնա նույնը:

Նշենք, որ եվրոպական պարտքային ճգնաժամով պայմանավորված՝ Եվրոպայի ավտոշուկայում անկում է: 2012 թվականին Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 8.2%-ով: Արդյունքում, Renault-ն գրանցել է իր շուկայական մասնաբաժնի անկում:

Share