Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ի ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ բյուջեի պակասուրդի ցուցանիշը կրճատվել է շուրջ 12%-ով: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ նման զարգացումը հույս է տալիս, որ 2013 թվականի արդյունքներով, վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, երկրի բյուջեի պակասուրդը կսահմանվի 1 տրիլիոն ԱՄՆ դոլարից ցածր մակարդակում:

Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ փետրվարին ԱՄՆ բյուջեի եկամուտներն աճել են 18,8%-ով և կազմել շուրջ 122,8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերը կրճատվել են 2,6%-ով և կազմել մոտ 326,4 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, բյուջեի պակասուրդը կազմել է 203,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 845 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 5,3%-ը:

Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share