Բաժին. Տնտեսական

ԲԱՆԿԵՐԻ «ՎԱՏ» ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է IPO-Ի

Չինական China Cinda Asset Management հիմնադրամը, որը ստեղծվել էր բանկային «վատ» ակտիվների գնման նպատակով, մտադիր է Հոնկոնգի բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Հիմնադրամը նախատեսում է IPO-ի արդյունքում ներգրավել շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ դեռևս հայտնի չէ, թե որ ֆինանսական կազմակերպությունները կզբաղվեն IPO-ի կազմակերպմամբ:

Share