Բաժին. Տնտեսական

ՇՈՒՇԻԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՂԲԱՀԱՆՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Արցախի մշակութային մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ, աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հարակից զբոսայգում: Նվիրաբերվել է նաև աղբահանման երկու մեքենա:

Share