Բաժին. Տնտեսական

ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԸ

«Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:

Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի և անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին և սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունների դերը Եվրոպական ժամանակակակից հասարակությունում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես, սննդամթերքի անվտանգության բնագավառում:

Share