
ՀՀ-ԵՄ ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման շրջանակներում նախարար Նալբանդյանը նշել է, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու և քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, և այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, և Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակությունը և շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, և հույս հայտնվել, որ այն շուտով կվավերացվի և կմտնի ուժի մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Նշենք, որ այսօր արտաքին գործերի նախարարությունում կայացել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը:
10:30 18/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 408.00 | 414.00 |
AMD / RUR | 6.50 | 6.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս