Բաժին. Տնտեսական

TURKISH AIRLINES-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 60 ԱՆԳԱՄ

Turkish Airlines ավիաընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կազմել է 483,408 մլն եվրո:  Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 60 անգամ:

Միևնույն ժամանակ, ավիաընկերության տարեկան հասույթն աճել է մոտ 26%-ով և կազմել 6 մլրդ 358,575 մլն եվրո:

2012 թվականին Turkish Airlines ընկերությունը փոխադրել է 39 մլն ուղևոր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 20%-ով:

Նշենք, որ ներկայում ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում 219 ուղղությամբ:

Share