Բաժին. Տնտեսական

CITIGROUP-Ը ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Ամերիկյան Citigroup բանկային հսկան հայտարարել է, որ պատրաստ է բավարարել 2008 թվականի ճգնաժամից տուժած՝ բանկի պարտատոմսերի պահառուների համատեղ հայցը և փոխհատուցել նրանց կրած վնասը: Այս նպատակով բանկը մտադիր է վճարել 730 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ներդրողներ մեղադրանք էին ներկայացրել Citigroup-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով ամերիկյան հիփոթեքային ճգնաժամի պատճառով կրած իրական ֆինանսական վնասները գաղտնի պահելու մեջ: 

Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Բանկային խմբի գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում և բանկային հատվածում:

Share