Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ է «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրյուքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես ներկայացրել է հիմնական զեկուցող Արմեն Բաբայանը, օրենսդրական նախաձեռնության նպատակը գյուղատնտեսության ոլորտին օգնության ձեռք մեկնելն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:

Share