Բաժին. Տնտեսական

IDC. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

IDC վերլուծական ընկերությունը հրապարակել է անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի զարգացումների վերաբերյալ իր նոր կանխատեսումը: Սպասվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համաշխարհային շուկայում անհատական հաակարգիչների վաճառքի ծավալը կկրճատվի 10%-ով: Երկրորդ եռամսյակում համակարգիչների համաշխարհային շուկայում կգրանցի 5% անկում:

IDC-ի գնահատմամբ՝ կանխատեսվող անկումն առավելապես պայմանավորված կլինի Չինաստանում համակարգիչների նկատմամբ պահանջարկի կրճատմամբ:

Նշենք, որ Չինաստանն անհատական համակարգիչների խոշորագույն շուկան է աշխարհում: Այս երկրին է բաժին ընկնում ամբողջ աշխարհում վաճառվող համակարգիչների շուրջ 20%-ը:  

Հիշեցնենք, որ 2012 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կրճատվել էին 3,7%-ով: Հաշվետու տարում վաճառվել էր 350,4 մլն անհատական համակարգիչ:

Share