Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ VOLKSWAGEN-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹ

Եվրոպական առաջատար ավտոարտադրող Volkswagen ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հաշվետու տարում ընկերությունն ապահովել է շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլարի գործառնական շահույթ և ավտոարտադրող ընկերությունների շարքում այս ցուցանիշով հայտնվել առաջին տեղում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:  

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով General Motors ընկերության գործառնական շահույթը կազմել է 7,9 մլրդ ԱՄՆ դոլար, Toyota ընկերության գործառնական շահույթը՝ 11,1 մլրդ ԱՄՆ դոլար:   

Հատկանշական է, որ ավտոմեքենաների վաճառքի ծավալներով աշխարհում առաջատարը Toyota ընկերությունն է:

Share