Իրանի նոր կառավարությունը կարագացնի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագ;ծի իրականացման տեմպերն ու ընթացքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Նախագիծը շարունակվում է, և, բնականաբար, Իրանի նոր կառավարությունը կմասնակցի դրա իրականացմանը: Վստահ եմ, որ նոր կառավարության ամբողջական հաստատումից հետո կարագացնենք իրականացման տեմպերն ու ընթացքը», – ընդգծել է իրանցի դիվանագետը:
ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը նշել է, որ այդ հարցում դադարներ չեն եղել, և իրանական կողմը վերջին մի քանի ամիսների ընթացքում բանակցություններ է վարել՝ նախագծի շարունակականնության ու արագ իրագործման շուրջ:
Հիշեցնենք՝ 2023 թվականի մայիսի 17-ին էլ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը պայմանագիր են ստորագրելէ Ռեշտ-Աստարա 162 կմ երկարությամբ երկաթուղային հատվածի համատեղ կառուցման վերաբերյալ, որը կմիացնի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները և կբարձրացնի տնտեսական անդրկասպյան երթուղու արդյունավետությունը: