Բաժին. Տնտեսական

IATA. 2013Թ.-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ 10.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏ

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հրապարակել է միջազգային ավիափոխադրողների գործունեության միտումների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ իր նոր կանխատեսումները: Դրանց համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով միջազգային ավաիփոխադրող ընկերությունների զուտ եկամուտը կկազմի 10.6 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, IATA-ն կանխատեսում է, որ համաշխարհային շուկաներում ստեղծված ոչ շատ բարենպաստ պայմանների և զգուշավոր սպասումների ընդհանուր համատեքստում միջազգային ավիափոխադրող ընկերությունների ծախսերը կարող են աճել: Սպասվում է, որ ընթացիկ տարում համաշխարհային շուկայում կգրանցվի վառելիքի գների աճ:

Նշենք, որ IATA-ին անդամակցում է 243 ընկերություն, որոնք ապահովում են միջազգային ավիափոխադրումների շուրջ 84%-ը:

Share