Բաժին. Տնտեսական

FEDEX-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան FedEx Corp.-ը, որն ապրանքների փոխադրումների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 31%-ով և կազմել 361 մլն ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում FedEx-ի հասույթն աճել է 4%-ով և կազմել 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները՝ համեմատաբար թույլ եռամսյակային ցուցանիշները պայմանավորված են բեռնափոխադրումների համաշխարհային շուկայի ընդհանուր զարգացումներով, ինչպես նաև այն փաստով, որ ներկա պայմաններում սպառողներն առավել հաճախ գերադասում են օգտվել ոլորտում առաջարկվող էժան ծառայություններից, որոնց դեպքում փոխանցումների համար պահանջվում է առավել երկար ժամանակ:

2013 ֆինանսական տարվա համար FedEx-ը կանխատեսում շահույթի անկում:

Share