Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

2013 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պողպատի համաշխարհային արտադրության ծավալներն աճել են 2,7%-ով և կազմել 253,037 մլն տոննա: Այս մասին հաղորդում է World Steel Association-ը (WSA): 

Ըստ հրապարակման՝  հաշվետու ամիսներին Եվրամիության անդամ երկրներում պողպատի արտադրության ծավալները կրճատվել են 4,5%-ով և կազմել 27,045 մլն տոննա: Եվրոպական երկրներից Ֆրանսիայում պողպատի արտադրությունը կրճատվել է 1%-ով (2,641 մլն տոննա), Իտալիայում՝  17,2%-ով (3,924 մլն տոննա), իսկ Գերմանիայում գրանցվել է ցուցանիշի 1,2% աճ (7,032 մլն տոննա):

Հյուսիսային Ամերիկայում պողպատի արտադրության ծավալները կրճատվել են 5,7%-ով և կազմել 19,465 մլն տոննա, ընդ որում՝ ԱՄՆ-ում ցուցանիշը կրճատվել է 8,1%-ով՝ կազմելով 14,017 մլն տոննա: Միևնույն ժամանակ, ասիական երկրներում ցուցանիշն աճել է 7,3%-ով (169,701 մլն տոննա): Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում պողպատի արտադրությունը կրճատվել է 3,9%-ով (5,988 մլն տոննա), իսկ Օվկիանիայում  գրանցվել է 5,6% աճ (996 հազա տոննա):

Share