Բաժին. Տնտեսական

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով։

Նախագծի ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման կարգը կհամապատասխանի 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների տրամաբանությանը` ապահովելով քաղաքացիների իրավունքների իրականացումը։

Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Share