Բաժին. Տնտեսական

ԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՍՆԱՆԿ

Դատարանի որոշման համաձայն՝ արևային մարտկոցների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար չինական Suntech Power Holding ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Ինչպես հաղորդում են արևմտյան աղբյուրները՝ չինական ընկերությունը տարբեր բանկերից վերցրել է փոխառություններ՝ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, և չի կարողացել սահմանված ժամկետներում վերադարձնել դրանք: Այժմ ընկերությունը մշակում է վերակազմակվորման ծրագիր:

Նշենք, որ հինգ տարի առաջ Suntech Power Holding ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվել էր 16 մլրդ ԱՄՆ դոլար: Այսօր ցուցանիշը չի գերազանցում 105 մլն ԱՄՆ դոլարը:

Share