Բաժին. Տնտեսական

ԱՎՏՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 10 ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Brandirectory-ն կազմել և հրապարակել է ավտոարդյունաբերության ոլորտի 10  ամենաթանկ ապրանքային նշանների անունները: Վարկանիշի առաջին տեղում ճապոնական Toyota ընկերությունն է, որի բրենդի արժեքը գնահատվել է 26 միլիարդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Volkswagen ընկերությունն է (բրենդի արժեքը՝ 23,6 միլիարդ ԱՄՆ դոլար), երրորդ տեղում՝  BMW-ն (23,2 միլիարդ ԱՄՆ դոլար):

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում  հայտնվել է Mercedes-Benz-ը.  բրենդի արժեքը գնահատվել է 20,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջին հնգյակը եզրափակում է Hyundai ընկերութունը (19,9 միլիարդ ԱՄՆ դոլար): 

Ամերիկական Ford-ը վեցերորդն է (19,6 միլիարդ), որին հաջորդում են Nissan-ը (17,6 միլիարդ), Honda-ն (16,1 միլիարդ դոլար) և գերմանական Porsche-ն (11,2 միլիարդ): Լավագույն տասնյակը եզրափակում է Hyundai Motor Company-ին (8,7 միլիարդ ԱՄՆ դոլար): 

Հատկանշական է, որ Brendirectory-ին հրապարակել է նաև ավտոարդյունաբերության ոլորտի ամենամեծ շուկայական կապիտալիզացիան ունեցող ընկերությունների անունները:  

Շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով ևս առաջատար է Toyota-ն (209,6 միլիարդ ԱՄՆ դոլար):  Երկրորդ տեղում գերմանական Dailmer ընկերությունն է (141 միլիարդ),  երրորդում՝ Hyundai ընկերությունը (126,7 միլիարդ):  Չորրորդ հորիզոնականում BMW-ն  է (104,5 միլիարդ), հինգերորդում՝ Ford-ը (101,6 միլիարդ):

Այնուհետև գալիս են  Volkswagen-ը (100,7 միլիարդ), Mercedes-ը (95 միլիարդ), Hyundai-ն (85.6 միլիարդ), Nissan-ը (79 միլիարդ):  Լավագույն տասնյակը եզրափակում է իտալական IVECO ընկերությունը (59 միլիարդ ԱՄՆ դոլար):

Share