Բաժին. Տնտեսական

COCA-COLA-Ն ԱՄՆ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՆՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն՝ ամերիկյան Coca-Cola-ն, մտադիր է ԱՄՆ-ում կրճատել շուրջ 750 աշխատատեղ: Այս մասին հաղորդում է France 24-ը: Սպասվում է, որ կրճատումների հոսքն առավել ակտիվ կլինի ընկերության գլխամասային գրասենյակի աշխատակիցների համար:  Coca-Cola-ի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ կրճատումներն իրականացվում են դեռևս 2010 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում, որի իրականացմամբ նախատեսվում է տնտեսել 550-650 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, Coca-Cola  ընկերության զուտ շահույթն աճել է 5%-ով և կազմել շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 1,97 ԱՄՆ դոլար՝ 2011 թվականին արձանագրված 1,85 ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց: 

Coca-Cola ընկերությունը կազմավորվել է 1892 թվականին և ներկայացնում է Coca-Cola, Fanta և Sprite ապրանքային նշանները: 

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share