Բաժին. Տնտեսական

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐ – 2013

Facebook-ի հիմնադիր 28-ամյա Մարկ Ցուկերբերգն աշխարհի 10 ամենաերիտասարդ միլիարդատերերից ամենահարուստն է: Forbes-ի գնահատմամբ` նրա կարողությունը կազմում է 13,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Երիտասարդ միլիարդատերերի վարկանիշում հայտնվել են նաև Facebook-ի նախկին  ներկայացուցիչ 28-ամյա Դասթին Մոսկովիցը (3,8 մլրդ ԱՄՆ դոլար), 29-ամյա գերմանացի Ալբերտ ֆոն Տուրն ունդ Տակսիսը (1.5 մլրդ ԱՄՆ դոլար), ամերիկացի 30-ամյա Սքոթ Դանկանը (5,1 մլրդ ԱՄՆ դոլար), Facebook-ի ևս մեկ նախկին աշխատակից Էդուարդո Սավերինը (2.2 մլրդ ԱՄՆ դոլար), Չինաստանի ամենահարուստ կինը՝ 31-ամյա Յան Յույանը (5.7 մլրդ ԱՄՆ դոլար), 32-ամյա Ֆախդ Խարիրին (1.35 մլրդ ԱՄՆ դոլար), 32-ամյա Մարիա Բենե Բովալոն (1.5 մլրդ ԱՄՆ դոլար), 33-ամյա Շոն Պարկերը (2 մլրդ ԱՄՆ դոլար), 34-ամյա Աման Խարիրին (1.35 մլրդ ԱՄՆ դոլար):

Share