Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հուլիսին երկրից արտահանվել է 171 տոննա խխունջ՝ 873,830 դոլար արժողությամբ, ինչը 137%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այժմ վրացական արտադրության խխունջներ կարելի է գտնել միանգամից երեք երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում և Թուրքիայում։ Մինչ այս վաճառքներն իրականացվում էին միայն ԵՄ երկրներում։
2024 թվականին ամենաշատ խխունջներն արտահանվել են Թուրքիա, թեև Վրաստանն ամենաբարձր եկամուտն է ստացել Ֆրանսիային խխունջների վաճառքից.
▪️ Թուրքիա՝ 88 տոննա 109,530 դոլարով
▪️ Ֆրանսիա՝ 79 տոննա 748,970 դոլարով
▪️ Իտալիա՝ 4 տոննա 15,330 դոլարով
Վրաստանը սկսել է խխունջներ արտահանել 2022 թվականին։ Այն ժամանակ վաճառվել է 263,520 դոլար արժողությամբ 44 տոննա արտադրանք։ 2023 թվականին վաճառել է 151 տոննա՝ 1․3 մլն դոլարի դիմաց։