Բաժին. Տնտեսական

Բորսաներ. 13/09/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 69.24 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 71.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 2606.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.58%-ով և կազմել 31.07 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.11%-ով և կազմել 1001.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 4.24%-ով և կազմել 2471.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.39%-ով և կազմել 9308.00 դոլար, կապարի գինն աճել է 2.77%-ով և կազմել 2043.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 15944.00 դոլար, անագի գինն աճել է 2.78%-ով և կազմել 31805.00 դոլար, ցինկի գինն աճել է 4.86%-ով և կազմել 2904.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 47443.42 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 41393.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 5626.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 17683.98 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 18699.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7465.25 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 8273.09 կետ:

Share