Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2013 թվականի  ապրիլի 10-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում   ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ը կկազմակերպի վճարովի դասընթացներ առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար՝  «Հարկային օրենսդրության և վարչարարության հիմնահարցեր» թեմայով:  Դասընթացների ժամանակ կպարզաբանվեն հետևյալ ՀՀ օրենքներն ու օրենքներին վերաբերող այլ գերատեսչական նորմատիվային ակտերը՝ «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»,  «Հաշվապահական հաշվառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «ԱԱՀ-ի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին»,  «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին», «Շրջանառության հարկի մասին»,  «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին»:

Յուրաքանչյուր դասընթաց ունենալու է ոլորտային ուղղվածություն: Դասընթացի տևողությունը կլինի 8  ուսումնական ժամ (1 ուս/ժամը` 45 րոպե), ամեն օր՝ ժամը 18:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացի արժեքը կկազմի  24000 (քսանչորս հազար)  ՀՀ դրամ:

ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ ցանկացողները մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» (Ահարոնյան 12/3, հեռ.  060-544-986, էլ.հասցե Trainingcenter@taxservice.am) կարող են ներկայացնել դասընթացի մասնակիցների ցանկը հետևյալ տվյալներով՝ կազմակերպության անվանումը, գործունեության ոլորտը, դասընթացին ներկայացվող նախընտրելի թեմաները (ներկայացվածից), մասնակցի անունը, ազգանունը և պաշտոնը, հետադարձ կապի տվյալները:

Share