Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2024 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում Վրաստանում արձանագրվել է 3.021.067 միջազգային այցելություն:
2023-ին տարեկան կտրվածքով Վրաստան է այցելել 7.072.220 մարդ:
Ըստ նույն տվյալների՝ Թուրքիան առաջին տեղում է՝ 623.972 այցելությամբ: Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 527.519 այցելությամբ: Երրորդը Հայաստանն է՝ 387.691 այցելությամբ:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 807.6 միլիոն դոլար եկամուտ: Այս տարի կանխատեսվում է 4.5 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտ և 7.9 միլիոն միջազգային այցելու:
Զբոսաշրջության մասնաբաժինը ընդհանուր տնտեսության մեջ այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 6.6%: