Բաժին. Տնտեսական

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն  առնչվող մի շարք հարցեր:

Share