Տնտեսական

Երկրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 9.6%

2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է 22.1 միլիարդ լարի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 9.6%:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվաերկրորդ եռամսյակում ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի տոկոսային փոփոխությունը կազմել է 2.5%:

Աճին օժանդակել են մեծածախ և մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգումը, անշարժ գույքը և սնունդը, կրթությունը, արտադրությունը, շինարարությունը, տրանսպորտը:

Նվազում է գրանցվել արդյունաբերության հետևյալ ճյուղերում՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարում, այլ ծառայություններ:

ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում առևտրին՝ 15% և անշարժ գույքին՝ 9.8%: Հաջորդում են մշակող արդյունաբերությունը, շինարարությունը, պետական ​​կառավարումը, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնաբուծությունը, կրթությունը, տրանսպորտը և պահեստավորումը:

Share