Ռուսաստանի և ԵՄ-ի միջև առևտուրը հուլիսին աճել է 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ՝ նախորդ ամսվա համեմատությամբ 23%-ով և կազմել 6․03 մլրդ եվրո, հաշվարկել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա։
Սա առավելագույն արժեքն է հունվարից ի վեր, երբ առևտրի ծավալները կազմել են 6․09 միլիարդ եվրո: Հուլիսին Ռուսաստանը 3 միլիարդ եվրոյի ապրանքներ է մատակարարել ԵՄ-ին (+21%), ԵՄ-ն Ռուսաստանին՝ 3․03 միլիարդ եվրո (+24,5%)։
Գերմանիան հուլիսին մնացել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերը (836 մլն եվրո): Լավագույն եռյակում են հայտնվել նաև Իտալիան (+38%, մինչև 829 մլն եվրո) և Հունգարիան (+12%, մինչև 518 մլն եվրո):
Հուլիսին ամենամեծ աճը ցույց է տվել Ֆինլանդիայի հետ առևտուրը (նրա հետ առևտրաշրջանառությունն աճել է 3․1 անգամ՝ մինչև 226 մլն եվրո), Խորվաթիայի (2․7 անգամ՝ մինչև 58 մլն եվրո) և Ռումինիայի (2․6 անգամ՝ մինչև 41 մլն եվրո) առևտուրը։ Առևտրաշրջանառությունը չորս երկրների հետ նվազել է, որոնցից ամենաշատը Կիպրոսի հետ (վեց անգամ՝ մինչև 266,000 եվրո), ինչպես նաև Դանիայի, Բելգիայի և Սլովակիայի հետ։
Հունիսին Ռուսաստանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը 1999 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ կազմել է 5 միլիարդ եվրոյից պակաս: 2022 թվականի վերջին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է առավելագույնին 2014 թվականից ի վեր՝ 258․6 մլրդ եվրո, իսկ 2023 թվականին այն նվազել է 65․5%-ով և կազմել 88․9 մլրդ եվրո։