Բաժին. Տնտեսական

ԱՍԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները մեկնարկել են առևտրային բլոկ ստեղծելու շուրջ բանակցությունների առաջին փուլը: Վերլուծաբանները նշում են, որ այս բանակցությունների արդյունքում կարող է ստեղծվել իր մեծությամբ աշխարհում երրորդ տնտեսական միությունը` Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպական միությունից հետո: Նախատեսվում է, որ առևտրային միության ստեղծումը կնվազեցնի ամերիկյան ընկերությունների ազդեցությունը տարածաշրջանում:

Սպասվում է, որ բանակցությունների առաջին փուլում կքննարկվեն ադմինիստրատիվ հարցեր և կհստակեցվի բանակցությունների հետագա ընթացքը:

Հիշեցնենք, որ ասիական խոշորագույն տնտեսությամբ երկրների առևտրային միության ստեղծման հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի: Այս հարցում առավել ակտիվ է Չինաստանը:

Ասիական խոշորագույն երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 20%-ը:

Հատկանշական է, որ ներկայում ընթանում են նաև Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության շրջանակների ընդլայնման բանակցություններ: Այս պահին միության անդամ է Չիլին, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Բրունեյը: Միությանն անդամակցելու ցանկություն ունեն ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մալազիան, Պերուն, Վիետնամը, Կանադան, Մեքսիկան:

Share