Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ֆրանսիական կողմը պատրատակամ է աջակցել և համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ՝ քաղաքի ջրամատակարարման, ինչպես նաև քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականցնելու հարցում: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատանը:

Երևանի քաղաքապետականում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են ֆրանսիական քաղաքների և կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները, քաղաքապետարանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային նաև այլ առաջարկներ։

Share