Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայ-ուկրաինական տնտեսական կապերը զիջում են առկա հնարավորություններին: Այս մասին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան և ընդգծել, որ դեսպանատունը պատրաստ է այս հարցում հնարավորինս աջակցել։  

Բարձրաստիճան դիվանագետը առաջարկել է միջպետական կառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Կիևում կազմակերպել բիզնես ֆորում կամ ցուցահանդես, ինչը շահեկան քայլ կլինի բիզնեսի առումով։ 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը նույնպես ընդգծել է չօգտագործվող հնարավորությունների իրողությունը և հավաստել, որ Պալատը պատրաստակամ է հնարավոր բոլոր միջոցներով զորակցել հայ-ուկրաինական տնտեսական կապերի զարգացմանը։

Share